Նորգյուղի գյուղապետարանի պաշտոնական կայք
ՆՈՐԳՅՈՒՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Կիրակի, 28 Մայիսի 2017թ.
  Որոնում  

  Իրադարձություններ  
ԱյսօրՀանրապետության տոն
01/06/2017 Երեխաների իրավունքների պաշտպանության օր
05/07/2017 Սահմանադրության օր
01/09/2017 Գիտելիքի և դպրության օր
21/09/2017 Անկախության տոն
Բոլորը  

  Օգտակար հղումներ  

Հետևեք Ձեր դիմումի կամ գրության ընթացքին

Հետրեք Ձեր վարձակալական վճարներին

Ընտանեկան նպաստ ստացողների ցուցակ

Օգտակար հղումներ

Ծառայությունների գրանցում

Թափուր հաստիքներ

Ֆորում (քննարկումներ)


 Արխիվ    
26.05.17 ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

   Հարգելի համագյուղացիներ.
   2017 թվականի մայիսի 27-ը հայտարարվել է հանրապետական շաբաթօրյակի օր: 
   Մեր բակերը, ընդհանուր օգտագործման տարածքները մաքրելու, աղբն ու այլ թափոնները հավաքելու նպատակով համայնքը նույնպես պետք է մասնակցի շաբաթօրյակին:
Հարգելի համագյուղացիներ, խնդրում եմ ակտիվորեն մասնակցել շաբաթօրյակին՝ մաքրելով մեր բակերը, մեր շրջակա տարածքներն ու մեր համայնքը:  Մեր համայնքը մեր տունն է: Այն մաքուր պահելը մեր պարտքն է: Մաքուր պահենք մեր համայնքը և թույլ չտանք աղտոտելու այն:

  
24.05.17 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳՐԻՇԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԱՌԹԻՎ

Սիրելի'շրջանավարտներ,    Շնորհավորում եմ բոլորիդ դպրոցական կյանքի  օրվա` վերջին զանգի առթիվ:
 Ավարտելով ուսումնառության առաջին հարթակը` շատերդ կշտապեք համալսարաններ, ուսումնարաններ` էլ ավելի զարգացնելու ձեր իմացության աստիճանը:Թող դպրոցական  անհոգությունն ու կենսուրախությունը դեզ ուղեկցեն ամբողջ կյանքում:

Շնորհավոր Վերջին զանգ....  
   

  
13.04.17 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
 
Սույնով  Նոր գյուղի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ...   Մանրամասն
28.02.17 ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ 28/02/2017


2017 թվականի մարտի 09-ին, ժամը 11-00-ին հրավիրել համայնքի ավագանու հերթական նիստ' հետևյալ օրակարգով. 
1. Նոր գյուղ  համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին:

  
15.02.17 2017 ԹՎԱԿԱՆԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԵՐՄՆԱՑՈՒՆԵՐ

Հարգելի համագյուղացիներ. Մինչև փետրվարի 28-ը Նոր գյուղ համայնքապետարան ներկայացնել 2017 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ գարնանացան ցորենի (1 կգ-ը շուրջ 240 դրամ), գարնանացան գարու (1 կգ-ը շուրջ 240 դրամ), հնդկացորենի (1 կգ-ը շուրջ 800 դրամ), ոլոռի (1 կգ-ը շուրջ 800 դրամ), սիսեռի (1 կգ-ը շուրջ 1000 դրամ), ոսպի (1 կգ-ը շուրջ 800 դրամ), եգիպտացորենի (1 կգ-ը շուրջ 700 դրամ), առվույտի (1 կգ-ը շուրջ 2700 դրամ) և կորնգանի (1 կգ-ը շուրջ 500 դրամ) սերմացուների նկատմամբ պահանջարկը։

  
1


ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարություն Հայաստանի Հանրապետության Էլեկտրոնային Կառավարում Համայնքային Կայքեր Տեղեկատվական Համակարգեր Զարգացման և Վերապատրաստման Կենտրոն ՀԿ
ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Նորգյուղ
© 2008 - 2017, Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՐ ԳՅՈՒՂԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող` ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v1.91